Այնուհետև դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ իրեն մեղավոր համարու՞մ է։ Ռուբեն Վարդանյանը, ի նշան բողոքի, հրաժարվել է պատասխանել հարցին։
Հաշվի առնելով մեղադրական եզրակացության մեծ ծավալը՝ նշվել է, որ դրա հրապարակումը կշարունակվի հաջորդ դատավարությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 17-ին։
Այսօր` հունվարի 21-ին, շարունակվում է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատարանը նշել է` քանի որ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում քրեական գործերը դատաքննության ընթացքում միավորել մեկ վարույթում, չի բավարարի այդ միջնորդությունը:
Երթի մասնակիցները «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են», «Ազատություն ռազմաքաղաքական ղեկավարությանը» գրություններով պաստառներով և ոստիկանների ուղեկցությամբ հասան Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։
Հայաստանում այսօր տեղի են ունենալու ակցիաներ, այդ թվում՝ ժամը 11:30-ին արցախյան մի խումբ կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ դիմաց, ինչպես նաև «Միասին» շարժման կողմից ժամը 14:00-ին՝ ՀՀ կառավարության դիմաց:
Ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:
Այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկման հեռանկարը։
Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը։